Եվրոպան որոշել է ավելացնել Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի մատակարարումը՝ Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար. ՌԴ ՊՆ
Եվրոպան որոշել է ավելացնել Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի մատակարարումը՝ Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ դա արվում է Եվրոպայում գործող ուկրաինական և համատեղ ձեռնարկությունների ֆինանսավորումն ավելացնելու միջոցով:
«Կիևի համար անօդաչու թռչող սարքերի արտադրությունը Եվրոպային ներքաշում է Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։ Մենք այս որոշումը դիտարկում ենք որպես միտումնավոր քայլ, որը հանգեցնում է ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ սրմանը ամբողջ Եվրոպայում»,-նշված է հաղորդագրության մեջ:



