երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Եվրոպական երկրները պետք է մասնակցեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. հայտարարություն

Եվրոպական երկրները պետք է մասնակցեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. հայտարարություն

Եվրոպական երկրները և Ուկրաինան պետք է մասնակից լինեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված բոլոր բանակցություններին։ Այս մասին ասված է «Վայմարյան եռանկյունի պլյուս»-ի հայտարարության մեջ, որը տարածվել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրահանձնաժողովի անունից:

«Մենք պատրաստ ենք ուժեղացնել մեր աջակցությունն Ուկրաինային։ Մենք հանձնառություն ենք ստանձնում պահպանել նրա անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ ի դեմս Ռուսաստանի ծավալած պատերազմի…. Մենք անհամբերությամբ սպասում ենք՝ քննարկելու հետագա քայլերը մեր ամերիկացի դաշնակիցների հետ: Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի Ուկրաինայի դիրքերի ամրապնդումը: Ուկրաինան և Եվրոպան պետք է մասնակից լինեն ցանկացած բանակցության», - ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է Գերմանիայի արտգործնախարարության կայքում։

Արտգործնախարարներն ընդգծել են, որ «Ուկրաինայում արդար և հաստատուն խաղաղությունն անհրաժեշտ պայման է կայուն անդրատլանտյան անվտանգության համար»։

Փետրվարի 12-ին Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Ամփոփելով զրույցի արդյունքները՝ Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ պայմանավորվել է բանակցային գործընթաց սկսել Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու համար։ 

 

  • Կիսվել: