չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Եվրոպական երկրները մշակում են Ուկրաինային օգնության մեխանիզմ առանց ԱՄՆ աջակցության

Եվրոպական երկրները մշակում են Ուկրաինային օգնության մեխանիզմ առանց ԱՄՆ աջակցության

Մեծ Բրիտանիան եւ եվրոպական այլ երկրներ մշակում են օգնության մեխանիզմ, որը թույլ կտա երաշխավորել, որ իրենք կարող են օգնել Ուկրաինային հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում առանց ԱՄՆ օգնության, եթե ԱՄՆ նախագահ դառնա Դոնալդ Թրամփը։ Այս մասին գրել է The Times-ը։

Նշվել է, որ բրիտանացի նախարարները փորձում են ավելացնել արտադրական հզորություններն ամբողջ Եվրոպայում, որպեսզի զենք եւ զինամթերքներ ուղարկեն Ուկրաինա եւ զսպեն Ռուսաստանին առնվազն եւս մեկ տարի՝ անկախ այն բանից, թե կշարունակվի արդյոք ԱՄՆ օգնությունը։

Բրիտանիայի հետախուզության ղեկավարությունը, սակայն, կարծում է, որ Ուկրաինան չի կարողանա հաղթել 2024թ., որովհետեւ ոչ կենդանի ուժ ունի, ոչ զենք մարտադաշտում բեկման հասնելու համար, նշվել է հոդվածում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: