չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով

Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով

Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է: Այս մասին «Յունաշև Live» հեռուստաալիքին տված  մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրականում՝ եվրոպացիները կճանաչեն, թե չեն ճանաչի ՌԴ-ում ընտրությունների արդյունքները, մեզ համար տասներորդական գործ է։ Մենք ունենք մեր սեփական քաղաքական համակարգը, մենք ունենք մեր քաղաքական գործընթացը, ընտրարշավն ընթանում է ամբողջ թափով», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով այն թեզը, թե եվրոպացիները ցանկանում են ապակայունացնել ՌԴ խորհրդարանական ընտրությունները, իսկ հետո չճանաչել դրանց արդյունքները։

  • Կիսվել: