Եվրամիությունը կարագացնի ԱՄՆ մաքսատուրքերի դեմ հակաքայլերի պատրաստումը․ Մակրոն
Ֆրանսիան իր դժգոհությունն է հայտնել Թրամփի՝ ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող ապրանքների վրա 30% մաքսատուրք սահմանելու որոշման վերաբերյալ։
Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ասել է, որ Եվրահանձնաժողովը պետք է լիովին ցույց տա Միության վճռականությունը՝ պաշտպանելու եվրոպական շահերը։
«Մասնավորապես, սա նշանակում է հակաքայլերի նախապատրաստման արագացում՝ օգտագործելով բոլոր հասանելի գործիքները», – ասել է Մակրոնը։


