Եվրամիությունն արձագանքել է Թրամփի՝ Ռուսաստանին հասցեագրված վերջնագրին
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը համարում է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տրված 50-օրյա ժամկետը չափազանց երկար է։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։
«Այն, որ նախագահ Թրամփը կոշտ դիրքորոշում է ընդունել Ռուսաստանի նկատմամբ, շատ դրական նշան է։ Մյուս կողմից, 50 օրը շատ երկար ժամանակ է, եթե մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք ամեն օր սպանում անմեղ քաղաքացիների», - ասել է Կալասը։
«Մենք բոլորս պետք է մեծացնենք Ռուսաստանի վրա ճնշումը, որպեսզի նա նույնպես ցանկանա խաղաղություն», - հավելել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը։
Կալասը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն «նույնպես ռազմական օգնություն կցուցաբերի, ինչպես եվրոպացիները»։


