երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Եվրամիությունն ԱՄՆ-ի հետ չի քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցը. Bloomberg

Եվրամիությունն ԱՄՆ-ի հետ չի քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցը. Bloomberg

«Մենք դեռ չենք խոսել ամերիկացիների հետ պատժամիջոցների մասին», - Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ'Սալիվանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները դեռ չեն դիմել իրեն պատժամիջոցների թուլացման մասին քննարկման առաջարկով։

Պատժամիջոցների թուլացումը, ներառյալ Ռոսսելխոզբանկը SWIFT-ին միացնելը, Կրեմլի պահանջներից մեկն է՝ Ուկրաինայում զինադադարի հասնելու համար:

ԵՄ անդամ բոլոր երկրները պետք է միաձայն աջակցեն պատժամիջոցների թուլացմանը կամ վերացմանը։ Մինչ այժմ եվրոպացի շատ առաջնորդներ ասել են, որ դեռ մտադիր չեն աջակցել պատժամիջոցների մեղմացմանը:

  • Կիսվել: