ԵՎրամիությունն ԱՄՆ-ի դեմ պատասխան մաքսատուրքեր կսահմանի 25 տոկոսի չափով
Եվրահանձնաժողովն առաջարկել է 25% պատասխան մաքսատուրքեր սահմանել ամերիկյան մի շարք ապրանքների նկատմամբ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Թրամփի պողպատի և ալյումինի նկատմամբ սահմանած մաքսատուրքերի, հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն մայիսի 16-ից, իսկ մյուսների նկատմամբ՝ դեկտեմբերի 1-ից ոչ ուշ։
Ապրանքները տարբեր են և ներառում են ադամանդներ, ձու, ատամնաթել, երշիկեղեն և թռչնամիս: Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն նուշի և սոյայի պատասխան մաքսատուրքերը։