Եվրախորհրդի ղեկավարը մտահոգված է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումներով. Ալեն Բերսե
Եվրախորհուրդը մտահոգված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական քաղաքական մրցակցի բանտարկությունից և զանգվածային բողոքի ցույցերից հետո երկրում հարյուրավոր ձերբակալություններով և մարդու իրավունքների խախտումներով: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Ալեն Բերսեն:
Նրա խոսքով՝ ժողովրդավարության հետընթացի խնդիրը պետք է դիտարկել որպես գլոբալ երևույթ: Բերսեն հավելել է, որ Խորհուրդը կոնկրետ դիրքորոշում չունի բազմաթիվ թուրք ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հետաքննության վերաբերյալ։
Շաբաթ օրը Թուրքիայի հարավի Անթալիա քաղաքում դիվանագիտական ֆորումի շրջանակում տված հարցազրույցում Բերսեն հայտնել է, որ կապի մեջ է թուրքական իշխանությունների և ընդդիմադիր գործիչների հետ՝ ընդգծելու համար ժողովրդավարական արժեքները:
«Ուզում եմ ընդգծել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի յուրաքանչյուր տարրի, ինչպես նաև հավաքների և խոսքի ազատության հարգման կարևորությունը»,- ասել է նա։
Բերսեն շեշտել է, որ Եվրոպայի խորհուրդը ցանկանում է Թուրքիայի հետ բոլոր հարցերը լուծել բաց և անկեղծ ձևով։ Ժողովրդավարական հետընթացը «հսկայական խնդիր» է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Եվրոպայում, և խորհուրդն աշխատում է «նոր ժողովրդավարական պայմանագրի» վրա՝ այդ խնդրի լուծման համար»:
«Մենք պետք է այս խնդրին դիտարկենք որպես գլոբալ երևույթ: Քանի որ Թուրքիան Եվրախորհրդի հիմնադիրներից մեկն է, ժողովրդավարական անվտանգության զարգացման խնդիրներն առանց դրա հնարավոր չէր լինի համատեղ լուծել»,-հավելել է Բերսեն: