ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Եվրախորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամների հեռախոսներում լրտեսող ծրագրեր են հայտնաբերվել

Եվրախորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամների հեռախոսներում լրտեսող ծրագրեր են հայտնաբերվել

Եվրախորհրդարանը խնդրել է իր պաշտպանության ենթահանձնաժողովի անդամներին ստուգել իրենց հեռախոսները լրտեսող ծրագրերի առկայության մասով  այն բանից հետո, երբ երկու սարքերում հաքերային հարձակումների նշաններ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Politico-ն։
Եվրախորհրդարանի ՏՏ ծառայությունը հայտնել է, որ անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի անդամներն ու աշխատակիցները հարձակման են ենթարկվել հսկողության ծրագրային ապահովման միջոցով:

Խնդիրը հայտնաբերվել է կիբերանվտանգության համար սարքերի սովորական ստուգման ժամանակ, ուստի հեռախոսների վրա չարամիտ ծրագրերի տեղադրման պատճառը դեռևս պարզ չէ:

«Այս աշխարհաքաղաքական համատեքստում և հաշվի առնելով այն հարցերի բնույթը, որոնցով զբաղվում է Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում այս ենթահանձնաժողովի անդամների և նրա աշխատանքին աջակցող անձնակազմի սարքերին», - մեկնաբանել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Դելֆին Քոլարդը: 

Անցյած տարվա վերջին Եվրախորհրդարանի կիբերանվտանգության աուդիտը պարզել է, որ պաշտպանությունը «դեռևս չի համապատասխանում ոլորտի չափանիշներին» և «լիովին չի համապատասխանում կիբերհանցագործների սպառնալիքի մակարդակին»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: