կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եվրահանձնաժողովը նոյեմբերի 8-ին դրական գնահատական կտա Ուկրաինայի անդամակցության հայտին. Reuters

Եվրահանձնաժողովը նոյեմբերի 8-ին դրական գնահատական կտա Ուկրաինայի անդամակցության հայտին. Reuters

Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովը նոյեմբերի 8-ին դրական գնահատական կտա Ուկրաինայի անդամակցության հայտին, չնայած կարող են լրացուցիչ պայմաններ առաջադրվել, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով երեք պաշտոնական աղբյուրների։

Սպասվում է, որ ԵՄ ներկայացուցիչները որոշում կընդունեն դեկտեմբերի 14-15-ի գագաթաժողովում։

Չնայած հանձնաժողովը ամենայն հավանականությամբ կաջակցի Ուկրաինայի անդամակցության բանակցություններն սկսելուն, Կիեւին կարող են կոռուցպիայի դեմ պայքարի եւ ազգային փոքրամասնությունների մարդու իրավունքների պաշտպանության լրացուցիչ քայլեր առաջարկել։ Վերջին կետը կապված է Բուդապեշտի բողոքների հետ հունգար էթնիկ փոքրամասնության խտրականությունների առումով։

Կիեւին ներկայացվել են յոթ չափորոշիչներ, որոնց նա պետք է համապատասխանի։

Եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման հարցերի գծով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան սեպտեմբերին հայտարարել էր, որ Ուկրաինան արդեն «կատարել է ԵՄ հանձնարարականները»։

ԵՄ ներկայացուցիչն Ուկրաինայի վերաբերյալ հարցին Politico-ին ասել էր, որ երկրի առաջընթացը հուսադրող է, եւ միայն ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հարցում կա խնդիր։

Սպասվում է, որ Եվրահանձնաժողովը իր գնահատականը կհրապարակի նաեւ այլ հավակնորդների վերաբերյալ։ Չնայած Մոլդովան կարող է ստանալ դրական գնահատական, Վրաստանի հարցում «դեռ որոշում չկա», նշել են աղբյուրները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: