ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Եվրահանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկությունները, թե Բաքուն պահանջում է կասեցնել Հայաստանում դիտորդական առաքելությունը

Եվրահանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկությունները, թե Բաքուն պահանջում է կասեցնել Հայաստանում դիտորդական առաքելությունը

Եվրահանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկությունները, թե Բաքուն պահանջում է կասեցնել Հայաստանում դիտորդական առաքելությունը՝ որպես Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պայման։

«Մենք չենք մեկնաբանում երկկողմ բանակցությունները: Մեր առաքելությունը Հայաստանում քաղաքացիական առաքելություն է` երկու տարվա մանդատով: ԵՄ-ն հանդիպել է Հայաստանում առաքելությունը վարկաբեկելու բազմաթիվ ջանքերի»,- Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Անիտա Հիպերը:

Ինչպես հայտնի է, խաղաղության պայմանագրի տեքստի կետերից մեկը նախատեսում է սահմանին երրորդ ուժերի տեղակայման արգելք։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: