չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Եվրահանձնաժողովն ու Եվրոպական խորհուրդն արձագանքել են ՌԴ-ի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչմանը

Եվրահանձնաժողովն ու Եվրոպական խորհուրդն արձագանքել են ՌԴ-ի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչմանը

Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարներն արձագանքել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչմանը ՌԴ-ի կողմից:

Նրանք հայտարարություն են տարածել՝ որակելով ճանաչումը որպես միջազգային իրավունքի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում։

Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը պատժամիջոցներով կպատասխանի Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչմանը:

Հիշենենք` ՌԴ նախագահը քիչ առաջ ՌԴ քաղաքացիներին ուղղված իր հեռուստաուղերձում հայտարարեց չճանաչված հանրապետությունները ճանաչելու իր որոշման մասին` խնդրելով Դաշնային ժողովին վավերացնել երկու հանրապետությունները ճանաչող փաստաթղթերը, ինչպես նաև բարեկամության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրերը։

Նշենք, որ Դոնբասում իրադրությունը սրվել է վերջին օրերին, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարում են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին:

  • Կիսվել: