երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Եվրահանձնաժողովի նախագահը վաղ է համարում Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին խոսելը

Եվրահանձնաժողովի նախագահը վաղ է համարում Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին խոսելը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ դեռ վաղ է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու համար։ Այս մասին հայտնում է France24-ը։

«Մենք կարծում ենք, որ պատժամիջոցների չեղարկումը շատ վաղ կլինի», - ասել է նա Բեռլինում՝ հավելելով, որ պատժամիջոցները սահմանվել են Իրանի կողմից սեփական բնակչությանը ճնշելու քաղաքականության պատճառով։

«Մենք նախ պետք է տեսնենք փոփոխություն, հիմնարար փոփոխություն Իրանում՝ պատժամիջոցների չեղարկման համար», - հավելել է ֆոն դեր Լեյենը։

 

  • Կիսվել: