հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Եվրահանձնաժողովի նախագահը մտահոգություն է հայտնել Ստամբուլի քաղաքապետի ձերբակալման առնչությամբ

Եվրահանձնաժողովի նախագահը մտահոգություն է հայտնել Ստամբուլի քաղաքապետի ձերբակալման առնչությամբ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտահոգություն է հայտնել ընդդիմադիր թուրք քաղաքական գործիչ և Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության կապակցությամբ։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է ճեպազրույցի ընթացքում։

«Քաղաքապետի ձերբակալությունը խորապես մտահոգիչ է: Թուրքիան պետք է հարգի ժողովրդավարական արժեքները, հատկապես՝ ընտրված պաշտոնյաների իրավունքները», -ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիան պետք է հավատարիմ մնա ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, կաշառակերության և կաշառակերության ցանցի հետ կապված մեղադրանքով։ 

  • Կիսվել: