Եվգենի Պետրոսյանի վիճակը բաելավվել է
Եվգենի Պետրոսյանն իրեն վատ է զգացել աղիքային վիրահատությունից հետո, հայտնում է Mash Telegram ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ արտիստը մեծ քանակությամբ արյուն է կորցրել, սակայն այժմ նրա վիճակը բարելավվել է։ Բժիշկները նրան ցուցաբերել են անհրաժեշտ բոլոր օգնությունները, կաթիլային են ներարկել, որից հետո նրա դեմքի գույնը նորմալացել է։
Պետրոսյանը Մոսկվայի իր բնակարանից առավոտյան շտապ տեղափոխվել է հիվանդանոց և որոշ ժամանակ անցկացրել վերակենդանացման բաժանմունքում։ Սակայն ավելի ուշ նրան տեղափոխել են սովորական բաժանմունք, որտեղ շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։