Եթե ռուս-ուկրաինական կարգավորման բանակցությունները ձախողվեն, Վաշինգտոնը կդադարեցնի միջնորդական ջանքերը. Ռուբիո
Եթե ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները ձախողվեն, Վաշինգտոնը կդադարեցնի միջնորդական ջանքերը, իսկ Ուկրաինան Ռուսաստանից ավելի խիստ պահանջներ կստանա՝ նման հայտարարությամբ էլ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարը:
«Այս պատերազմը ռազմական լուծում չունի: Անկեղծ լինենք՝ Ռուսաստանը չի պատրաստվում գրավել ամբողջ Ուկրաինան: Ուկրաինան էլ չի կարող Ռուսաստանին հետ մղել դեպի 2014 թվականի սահմաններ: Մենք փորձում ենք հասկանալ Ուկրաինայի դիրքորոշումը: Այժմ Ռուսաստանի մոտեցումն ավելի լավ ենք հասկանում, քանի որ երեք տարվա լռությունից հետո վերջապես խոսեցինք նրանց հետ: Եթե նրանք ընդհանուր եզրեր չգտնեն, գուցե պետք է եզրակացնել, որ այնքան հեռու են իրարից, որ խաղաղություն դեռ հնարավոր չէ»,- ասել է Մարկո Ռուբիոն։