ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եթե միջազգային հանրությունը չարձագանքի հրադադարի ռեժիմի այս նոր խախտմանը, Արցախի հայ բնակչությունը մեծ վտանգի տակ է․ Մարտին Վասալ

Եթե միջազգային հանրությունը չարձագանքի հրադադարի ռեժիմի այս նոր խախտմանը, Արցախի հայ բնակչությունը մեծ վտանգի տակ է․ Մարտին Վասալ

Արցախում իրավիճակը սրվում է։ Այսօր առավոտից ադրբեջանցի զինծառայողները արգելափակում են Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անցումը։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալը։

«Եթե միջազգային հանրությունը չարձագանքի հրադադարի ռեժիմի այս նոր խախտմանը, Արցախի հայ բնակչությունը մեծ վտանգի տակ է։
Անցած ուրբաթ մենք հյուրընկալեցինք Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, ով մեզ պատմեց իր տարածքի ապագայի վերաբերյալ իր խորը մտահոգության մասին ։ 72 ժամ անց մեր պալատում նրա ելույթը իմաստ ունի։ Եկեք արագ արձագանքենք»,- գրել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: