Եթե Միացյալ Նահանգները այսպես ևս երեք անգամ «հաղթի», այն լիովին կոչնչանա. Բաղեր Ղալիբաֆ
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «լիովին կոչնչացվեն», եթե իրականացնի ևս երեք գործողություն, որոնք նման են նախկինում խոցված F-15E կործանիչի երկրորդ օդաչուի փրկությանը։
Կիրակի օրը ավելի վաղ Իրանի «Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել էր, որ խոցված F-15E կործանիչի երկրորդ օդաչուին փրկելու ԱՄՆ ջանքերը «ձախողվել են», և որ իրանական ուժերը խոցել են երկու «Black Hawk» ուղղաթիռ և մեկ C-130 օժանդակ ինքնաթիռ։
«Եթե Միացյալ Նահանգները այսպես ևս երեք անգամ «հաղթի», այն լիովին կոչնչանա»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, գրել է Իրանի խորհրդարանի խոսնակը իր պաշտոնական X սոցիալական ցանցի էջում՝ կցելով F-15E երկրորդ օդաչուի փրկարարական գործողության ժամանակ խոցված ամերիկյան ինքնաթիռի լուսանկարը։


