ուրբաթ, փետրվար 7
7 / 2 / 2025
Էստոնիան որոշել է չճանաչել Վրաստանի կառավարության և խորհրդարանի լեգիտիմությունը

Էստոնիան որոշել է չճանաչել Վրաստանի կառավարության և խորհրդարանի լեգիտիմությունը

Էստոնիայի խորհրդարանը որոշում է կայացրել չճանաչել Վրաստանի կառավարության և խորհրդարանի լեգիտիմությունը:

Էստոնիայի խորհրդարանի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Տալլինը ճանաչում է միայն նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու լեգիտիմությունը և աջակցում է սահմանադրական ճգնաժամը լուծելու նրա փորձերին:

Էստոնական կողմը նաև կոչ է արել ԵՄ անդամ պետություններին և Եվրահանձնաժողովին պատժամիջոցներ կիրառել վրացի պաշտոնյաների նկատմամբ, որոնք, ըստ հայտարարության, «մասնակից են եղել խաղաղ ցուցարարների վրա ճնշում գործադրելուն»:

Խորհրդարանի որոշմանը կողմ է քվեարկել 59, դեմ՝ 9 պատգամավոր:

  • Կիսվել: