չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ես շատ զայրացած եմ Ուկրաինայի իշխանության հարցը կասկածի տակ դնելու՝ Պուտինի հայտարարությունից. Թրամփ

Ես շատ զայրացած եմ Ուկրաինայի իշխանության հարցը կասկածի տակ դնելու՝ Պուտինի հայտարարությունից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ զայրացած է» Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի ղեկավարության և Վլադիմիր Զելենսկու հասցեին հնչեցրած մեկնաբանությունների պատճառով, Ռիա Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է NBC News-ը։

«Նախագահ Դոնալդ Թրամփն ասաց, որ «շատ զայրացած» և «հիասթափված» է այն բանից, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է Վլադիմիր Զելենսկուն», - ասվում է հեռուստաալիքի կայքում Սպիտակ տան ղեկավարի հետ հարցազրույցից հետո:

«Ես շատ զայրացած էի Ուկրաինայի իշխանության հարցը կասկածի տակ դնելու Պուտինի հայտարարությունից։ Պարզ է, չէ՞, որ նոր իշխանություն Ուկրաինայում նշանակում է, որ մենք երկար ժամանակ լուծում չենք ունենա»,- նշել է նա:

Չնայած դրան, Թրամփը հայտնել է, որ նախատեսում է առաջիկայում ևս մեկ հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ:

  • Կիսվել: