ուրբաթ, փետրվար 7
7 / 2 / 2025
Ես նախընտրում եմ Չինաստանի վրա ազդելու գործիքը՝ մաքսատուրքերը, չօգտագործել. Թրամփ

Ես նախընտրում եմ Չինաստանի վրա ազդելու գործիքը՝ մաքսատուրքերը, չօգտագործել. Թրամփ

ԱՄՆ-ն նախընտրում է լրացուցիչ մաքսատուրքեր չսահմանել Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Դոնալդ Թրամփը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք մի մեծ գործիք ունենք Չինաստանի վրա ազդելու համար՝ մաքսատուրքերը։ Ես, իհարկե, կնախընտրեի դրանք չօգտագործել: Բայց դա Չինաստանի վրա ազդելու հսկայական միջոց է»:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն իր համար ՛՛ընկերոջ նման է՛՛, և վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցը ՛՛հրաշալի է՛՛ անցել։

Իր հերթին Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը հայտարարել է, որ Չինաստան-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությունը փոխշահավետ է երկու երկրի համար: 

 

 

  • Կիսվել: