երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ես հրաժարվում եմ խոսել Պուտինի հետ այս պահին. Բայդեն

Ես հրաժարվում եմ խոսել Պուտինի հետ այս պահին. Բայդեն

ԱՄՆ-ն եւ դաշնակիցները մտադիր են Ռուսաստանի կողմից բարձր տեխնոլոգիական արտադրանքի ներմուծումը սահմանափակել 50 տոկոսով%: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Թայվանը, Սինգապուրը, Ճապոնիան ամբողջությամբ դադարեցրել են ներմուծումը մակրոչիպերի և բարձր տեխնոլոգիական արտադրանքի:

ԱՄՆ-ը սառեցրել Է Ռուսաստանի ակտիվները 1 տրիլիոն դոլարով:

Մենք կուժեղացնենք արեւելյան կողմը՝ Էստոնիան, Ռումինիան, Լեհաստանը եւ Լիտվան:

 Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կվերաբերեն ռուսական տիեզերական ծրագրին:

ԱՄՆ-ը կտեղակայի նոր ուժեր Եվրոպայում, այդ թվում՝ Գերմանիայում:

ԱՄՆ նավթային ընկերությունները չպետք է օգտագործեն պահը եւ բարձրացնեն գները. մենք բանակցություններ ենք վարում նավթի խոշորագույն արտադրողների հետ:

 Եթե Ռուսաստանը կիբեռհարձակումներ իրականացնի ԱՄՆ-ի վրա, ապա մենք կոշտ պատասխան կտանք:

Սա մաքուր ագրեսիա է, Պուտինի ցանկությունը կայսրություն ստեղծելն է:

Ես հրաժարվում եմ խոսել Պուտինի հետ այս պահին:

Եվրոպան չի ցանկանում այժմ անջատել ՌԴ-ից SWIFT՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: