Ես գործում եմ՝ ելնելով Մեծ Բրիտանիայի ազգային շահերից․ Սթարմերի պատասխանը Թրամփին
Ես գործում եմ Մեծ Բրիտանիայի ազգային շահերից ելնելով։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Թրամփին, որը քննադատել էր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, Հորմուզի նեղուց ռազմանավեր ուղարկելուց հրաժարվելու համար։
«Թրամփի ասածների մեծ մասը նպատակ ունի ճնշում գործադրել ինձ վրա, ստիպել վերանայել որոշումը և ներքաշվել այս պատերազմի մեջ։ Ես Մեծ Բրիտանիայի վարչապետն եմ և գործում եմ Մեծ Բրիտանիայի ազգային շահերից ելնելով»,-ասել է Սթարմերը
Հիշեցնենք, որ Թրամփը նաև դժգոհ էր Սթարմերի սկզբնական որոշումից՝ մերժել ԱՄՆ-ին Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ռազմաբազան Իրանի դեմ հարվածներ հասցնելու համար օգտագործելու թույլտվությունը։
Տեսանյութը՝ այստեղ:


