չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել. օդերևութաբան

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել. օդերևութաբան

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել, ընդ որում` միջին և ուժեղ մագնիսական փոթորկի գագաթնակետն առավոտյան կլինի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։
 
«Երկու հսկայական արեգակնային հրավիժակ է հասել Երկիր և հարվածել մերձմոլորակային տարածությանը: Տիեզերական հարվածը հզոր մագնիսական փոթորիկ է առաջացրել, որն ընդհատումներով կտևի մինչև հինգշաբթի առավոտ... Գեոմագնիսական փոթորկի ընդհանուր տևողությունը մեկ օր է: Գագաթնակետը կլինի չորեքշաբթի առավոտյան` G3 և G2 մակարդակների՝ ուժեղ և միջին փոթորիկ, իսկ հինգշաբթի լույս գիշերն ու առավոտյան` G2 և G1` միջին և թույլ փոթորիկ», – ասել է Տիշկովեցը։
Օդերևութաբանը նշել է, որ միջմոլորակային մագնիսական դաշտի կոնֆիգուրացիան բարենպաստ է բևեռափայլերի համար։ «Վերջին ամիսներին Ավրորայի հայտնվելու ամենաբարձր հավանականությունը սահմանվել է երեքշաբթիից չորեքշաբթի լույս գիշեր և չորեքշաբթիից հինգշաբթի լույս գիշերը»,– ասել է նա:
Օդերևութաբանի խոսքով` հյուսիսափայլը հնարավոր է նույնիսկ միջին լայնություններում։

  • Կիսվել: