Երկրի մոտալուտ պարտության մասին հայտարարությունները հակառակորդների սխալ հաշվարկների արդյունքն են․ Իրանի ԱԳՆ
Իրանի փոխարտգործնախարար Կազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանի իբր մոտալուտ պարտության մասին պնդումները նրա հակառակորդների սխալ հաշվարկների արդյունքն են։
«Ոմանք պնդում են, թե Իրանը պարտության շեմին է և մազից է կախված, սակայն միևնույն ժամանակ օգնություն են աղերսում իրենց բոլոր դաշնակիցներից», — X սոցիալական ցանցում գրել է նա։
Ղարիբաբադիի խոսքով՝ Իրանի դեմ ռազմական արշավը չի հասել իր առջև դրված նպատակներին, որի պատճառով հակառակորդներն այժմ հերթական ձախողումն անվանում են «տնտեսական պատերազմ»։ Նա ընդգծել է, որ Թեհրանը շարունակում է դիմակայել արտաքին ճնշումներին ու պատժամիջոցներին՝ պաշտպանելով իր անկախությունն ու ինքնիշխանությունը։



