Երկրաշարժից հետո Ստամբուլում խնդրահարույց իրավիճակ չկա․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում 6,2 մագնիտուդով երկրաշարժից հետո «խնդրահարույց իրավիճակ չկա»։
«Վերջին տեղեկությունը ստացել եմ մեր նախարարներից, Արտակարգ իրավիճակների վարչությունից և Ստամբուլի նահանգապետից։ Փառք Աստծո, որևէ խնդրահարույց իրավիճակ չկա», - ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով Անկարայում։ Նրա ելույթը հեռարձակել է TRT Haber հեռուստաալիքը։