ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երկրաշարժի հետևանքով Իրանում վեց մարդ զոհվել

Երկրաշարժի հետևանքով Իրանում վեց մարդ զոհվել

Իրանի Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ նոյեմբերի լույս 8-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6-ի, 345 մարդ վիրավորվել է, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ վկայակոչելով  «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը։

«Նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 և արևելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:

Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է:

Ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության նոր տվյալների՝ երկրաշարժի հետևանքով կա 6 զոհ և 345 վիրավոր, ինչպես նաև մի շարք բնակավայրերի ավերածություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: