Երկխոսությունն ուկրաինական ճգնաժամի կարգավորման միակ կենսունակ միջոցն է. Չինաստանի ԱԳՆ խոսնակ
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ Պեկինը կարող է կառուցողական դեր խաղալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում:
Խոսնակը նշել է, որ երկխոսությունն ուկրաինական ճգնաժամի կարգավորման միակ կենսունակ միջոցն է:
«Ուրախ ենք տեսնել, որ բոլոր կողմերը պայմաններ են ստեղծում ապաէսկալացիայի համար։ Չինաստանը կշարունակի աջակցել խաղաղ բանակցություններին և պատրաստ է կապ պահպանել կողմերի հետ»,-ասել է Նինգը:
Լրագրողի հարցին՝ արդյոք Թրամփը քննարկե՞լ է այդ հարցը Սի Ծինփինի հետ, Մաո Նինգը դարձյալ կրկնել է, որ Պեկինը պատրաստ է կապ պահպանել բոլոր կողմերի հետ: