շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Էրդողանը ժամանել է Ղազախստան

Էրդողանը ժամանել է Ղազախստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկօրյա պետական այցով ժամանել է Ղազախստան, նրան օդանավակայանում դիմավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։  

Երկկողմ բանակցություններից բացի՝ նախագահները կանցկացնեն Ղազախստանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի ռազմավարական գործակցության խորհրդի 6-րդ նիստը և կմասնակցեն Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Էրդողանը Ղազախստան է այցելել ավելի քան 6 անգամ, սա նրա երկրորդ պետական այցն է, նախորդը տեղի էր ունեցել 2022 թվականի հոկտեմբերին։

  • Կիսվել: