երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Էրդողանը շնորհավորել է Լուկաշենկոյին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Էրդողանը շնորհավորել է Լուկաշենկոյին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսում վերջին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Անկարայի և Մինսկի համագործակցությունը կամրապնդվի։

«Համոզված եմ, որ մեր երկրների միջև առկա համագործակցությունը քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում մեր համատեղ ջանքերի շնորհիվ էլ ավելի կամրապնդվի»,- ասված է Էրդողանի շնորհավորական ուղերձում:

Լուկաշենկոն շնորհավորանքներ է ստացել նաև Բահրեյնի և ԱՄԷ-ի իշխանություններից։

Ավելի վաղ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտնել էր, որ վերջին ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով 5,136,293 ընտրողների աջակցությունը, ինչը կազմում է ընդհանուրի 86,82%-ը։ Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ Բելառուսում նախագահական ընտրությունները կազմակերպվել են բարձր մակարդակով և առանց ցնցումների։

  • Կիսվել: