երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային և օրակարգային հարցեր։ Էրդողանը ընդգծել է, թե Անկարան շարունակում է ջանքեր գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար:

Նա նշել է, որ Անկարան ակտիվորեն համագործակցում է պատերազմող կողմերի առաջնորդների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ձգտելով հակամարտության դիվանագիտական լուծմանը:

 

  • Կիսվել: