երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից ակնկալում է F-35-ների մատակարարման վերաբերյալ խոստման կատարում

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից ակնկալում է F-35-ների մատակարարման վերաբերյալ խոստման կատարում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ակնկալում է F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ տված խոստման կատարում։

Թուրքիայի նախագահն այս մասին հայտարարել է Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Էրդողանն ընդգծել է, որ այդ պարտավորության կատարումը կարևոր նշանակություն ունի Թուրքիայի համար։ Անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերությունների օրակարգի առավել կարևոր հարցերին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ դրանք բազմաթիվ են՝ առանձնացնելով պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև առևտրաշրջանառության ուղղությամբ արդեն ձեռնարկված և նախատեսվող քայլերը։

Էրդողանը նաև ընդգծել է, որ Իսրայելը թուրք-ամերիկյան հարաբերությունների այս օրակարգի մաս չի կազմում։

«Այստեղ մեր զրուցակիցն Ամերիկան է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ Անկարան իր քայլերը ձեռնարկում է և շարունակելու է ձեռնարկել Վաշինգտոնի հետ ուղիղ երկխոսության միջոցով։

 

 

  • Կիսվել: