Էրդողանը հայտարարել է, որ իսրայելցիների մինչև 70%-ը դեմ է Նեթանյահուին
Իսրայելցիների մինչև 70%-ը դեմ է վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում՝ Ուզբեկստանից վերադառնալիս, որտեղ անցկացվում էր Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովը։
«Միգուցե այնքան էլ կոռեկտ չէ, որ ես շատ անդրադառնամ այս խնդրին։ Բայց ես պետք է սա հստակ ասեմ։ Նեթանյահուի լավագույն օրերն այսօր են, ոչ թե վաղը։ Այժմ Իսրայելի հասարակության 60-70%-ը դեմ է Նեթանյահուին»,- նրա խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։