ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Էրդողանը և Տոկաևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր

Էրդողանը և Տոկաևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։

Զրույցի ընթացքում Էրդողանը և Տոկաևը քննարկել են երկկողմ Թուրքիայի և Ղազախստանի երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների հետ կապված հարցեր։

Թուրքիայի նախագահը շնորհավորել է Տոկաևին օգոստոսի 23-ին Ղազախստանում կայացած Կուրուլթայի ընտրությունների կապակցությամբ։ Էրդողանի գնահատմամբ՝ ընտրողների բարձր մասնակցությունը վկայում է երկրում իրականացվող բարեփոխումներին բնակչության աջակցության մասին։

Էրդողանն ընդգծել է, որ Անկարան կշարունակի ջանքեր գործադրել Ղազախստանի հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ 

 

 

  • Կիսվել: