երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Էրդողանն ու Զելենսկին կընդլայնեն համագործակցությունը անվտանգության ոլորտում

Էրդողանն ու Զելենսկին կընդլայնեն համագործակցությունը անվտանգության ոլորտում

Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մեր հանդիպման ժամանակ  քննարկեցինք մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Եվրոպայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Եվրոպայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Նա ընդգծել է, որ համատեղ և համակարգված քայլերը կարևոր են համաշխարհային անվտանգության ամրապնդման համար։

Բացի դրանից, Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է, որ կողմերը համաձայնել են ընդլայնել համագործակցությունը անվտանգության ոլորտում։ Սա ներառում է փորձի և տեխնոլոգիաների փոխանակում, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացում։

Հանդիպման ընթացքում, ըստ Զելենսկիի, նաև քննարկվել է գազային ենթակառուցվածքների ստեղծման և գազային հանքավայրերի համատեղ զարգացման հնարավորությունը։

  • Կիսվել: