Էրդողանն Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն: Նա միևնույն ժամանակ ընդգծել է Սիրիայի ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը:
Նշենք, որ Էրդողանն այսօր ավելի վաղ Սիրիայի առաջնորդ Ահմեդ աշ-Շարաայի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Դամասկոսին Իսրայելի հասցրած հարվածները։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածներն անընդունելի են և սպառնալիք են ամբողջ տարածաշրջանի համար: Էրդողանը նաև ողջունել է Սիրիայի դրուզների հետ կնքված հրադադարը։


