կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Էրդողանն ասում է, որ ինքն է Կովկասում պատերազմ ու խաղաղություն որոշողը, ու, ցավալիորեն նա իրավացի է. քաղաքական մեկնաբան

Էրդողանն ասում է, որ ինքն է Կովկասում պատերազմ ու խաղաղություն որոշողը, ու, ցավալիորեն նա իրավացի է. քաղաքական մեկնաբան

Էրդողանն ասում է, որ ինքն է Կովկասում պատերազմ ու խաղաղություն որոշողը, ու, ցավալիորեն նա իրավացի է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Երեկ Ալիեւի հյուրը Սելջուկ Բայրաքթարն էր: Թերեւս միայն պաշտոնապես էր նա այնտեղ որպես անօդաչուների արտադրության տեր: Գործնականում նա Ալիեւի մոտ էր որպես Էրդողանի փեսա, այլ կերպ ասած՝ խիստ անձնական ներկայացուցիչ:

Ինչու՞: Որովհետեւ Իրանի դեմ իսրայելա-ադրբեջանական միասնական ճակատի մասին Թել Ավիվի հայտարարություններից հետո Էրդողանը տեսնում է Ալիեւի հետ «խիստ անձնական» հաղորդակցության կարիք, ընդ որում այն բանից հետո, երբ Իսրայելից հնչած այդ հայտարարությանը գրեթե անմիջապես հաջորդում է Անկարայից Էրդողանի հայտարարությունը, որ, քանի ինքը կա՝ Թուրքիան պատերազմի մեջ չի մտնի Ռուսաստանի դեմ:

Այլ կերպ ասած, ես եմ Կովկասում պատերազմ ու խաղաղություն որոշողը, ասում է Էրդողանը: Ու, ցավալիորեն նա իրավացի է:

Իսկ նրա փեսան Ալիեւի մոտ ուներ թերեւս պարզելու գլխավոր մի բան՝ կարողանու՞մ է Իլհամը Իսրայելի հետ «հակաիրանություն» խաղալ բավարար եւ ապահով արդյունավետությամբ, թե՞ կարող է պատահի մտել է տարերքի մեջ:

 

 

  • Կիսվել: