հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էրդողանն առաջարկել է Պուտինին չխառնվել Թուրքիայի և Սիրիայի իշխանությունների միջև առճակատմանը

Էրդողանն առաջարկել է Պուտինին չխառնվել Թուրքիայի և Սիրիայի իշխանությունների միջև առճակատմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է չխառնվել Թուրքիայի և Սիրիայի իշխանությունների միջև առճակատմանը, հայտնում է Daily Sabah-ը։

«Սիրիական հարցը ոչ մի դեպքում արկածախնդրություն կամ սահմաններ ընդլայնելու ձգտում չէ: Մենք այնտեղ մուտք չենք գործել Ասադի հրավերով, այլ Սիրիայի ժողովրդի: Մինչև ժողովուրդը մեզ չառաջարկի հեռանալ, մենք այնտեղից չենք գնա: Ես ասել եմ Պուտինին. թողե´ք մեզ վարչակարգին դեմ առ դեմ, մենք ինքներս կանենք այն, ինչ անհրաժեշտ է»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում:
 

Նրա խոսքով՝ Իդլիբում սիրիական բանակի ավիահարվածների ժամանակ զոհված թուրք զինվորականների թիվն աճել է՝ հասնելով 36-ի:

«Մենք ոչնչացրել ենք ավելի քան 2100 սիրիացի զինվորականներ, 300 միավոր ռազմական փոխադրամիջոց, 7 քիմիական պահեստ: Եվ մենք կշարունակենք ոչնչացնել դրանք»,- ավելացրել է Թուրքիայի նախագահը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: