չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Էրդողանի խորհրդականը հանդիպել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

Էրդողանի խորհրդականը հանդիպել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

Վաշինգտոնում կայացել է Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչի և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հանդիպումը, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքական «‎Hürriyet » լրատվամիջոցը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ հանդիպմանը բացի թուրք-ամերիկյան հարաբերություններից քննարկվել են նաև տարածաշրջանային ու գլոբալ բնույթի հարցեր։

Հանդիպման մեկ այլ կարևոր հարցերից է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայանալիք առաջիկա հանդիպումից առաջ անցկացվելիք խորհրդակցությունը։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ-ի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվել էր Էրդողանի առաջիկա այցը ԱՄՆ։ Նախատեսվում է, որ այն կկայան ապրիլի վերջին։

 

  • Կիսվել: