Երբ ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ կստորագրի բնական ռեսուրսների վերաբերյալ գործարքը. Թրամփը ժամկետ է նշել
Ուկրաինայի հետ բնական ռեսուրսների վերաբերյալ գործարքը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հավատում եմ, որ ավելի ենք մոտենում Ուկրաինայում խաղաղության հասնելուն։ Ռուսաստանի պատասխանը կստացվի այս շաբաթ, որից հետո որոշում կկայացնենք»: