Էր Ռիադում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ ավելի քան 12 ժամ տևած բանակցությունները
Էր Ռիադում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները, որոնք տևել են ավելի քան 12 ժամ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Ռուսական պատվիրակությունը ներկայացնում էին Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը և ԱԴԾ տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան:
Ըստ Reuters-ի՝ ամերիկյան կողմը ներկայացրել են ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով նախկին ավագ տնօրեն Էնդրյու Փիքը և ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան աշխատակից Մայքլ Անտոնը:
Հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարությունը կտարածվի մարտի 25-ին: