երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էնթոնի Բլինքերը աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի` խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերին

Էնթոնի Բլինքերը աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի` խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքերը թվիթերյան միկրոբլոգում կրկին իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և Ադրբեջանին` խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերին։

«Ես երեկ խոսել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի վերահաստատեմ իմ ամուր աջակցությունը Ադրբեջանի հետ խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերին։ 

Ուղիղ երկխոսությունը և դիվանագիտությունը միակ ճանապարհն են դեպի կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, և ես հավատարիմ եմ մնում դրան աջակցելուն»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: