Էներգետիկ համագործակցության փաստաթղթի ստորագրում՝ Ադրբեջանի ու Իսրայելի միջև
Իսրայելում SOCAR-ի և իսրայելական Union Energy ընկերության միջև Իսրայելի բացառիկ տնտեսական գոտում երկրաբանական հետախուզական համատեղ գործունեության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը՝ հավելելով, որ փաստաթուղթը ստորագրվել է Իսրայել կատարած իրենց աշխատանքային այցի ընթացքում:
«Այս համաձայնագրի իրականացումը կնպաստի կողմերի միջև միջազգային համագործակցության ցանցի ընդլայնմանը և նոր էներգետիկ ռեսուրսների հասանելիություն կապահովի»,-նշել է նա: