ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էմմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին

Էմմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին

Ֆրանսայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհուրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսայի Հանրապետության նախագահ Էմմանուել Մակրոնը:

Ֆրանսիայի 500.000 հայերի ներկայացուցիչները քննարկել են դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում տիրող դրամատիկ իրավիճակը և Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքները։

Համանախագահները ողջունել են Էմանուել Մակրոնի կողմից իրենց ցուցաբերած ուշադրությունը և հույս հայտնել, որ Ֆրանսիան ավելի ակտիվ դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության գործում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: