Եմենի հութիները հայտարարել են Իսրայելի Բեն-Գուրիոնի օդանավակայանին և Թել Ավիվում ռազմական թիրախի բալիստիկ հրթիռներով հարվածելու մասին
Եմենի հութիների «Անսար Ալլահ» խմբավորումը հայտարարել է Իսրայելի Բեն-Գուրիոնի օդանավակայանին և Թել Ավիվում ռազմական թիրախի բալիստիկ հրթիռներով հարվածելու մասին։
Այս մասին հայտնել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան: Նա հավելել է, որ կանխվել է նաև ամերիկյան ռազմանավերի առաջխաղացումը Կարմիր ծովի հարավում:
Նրա խոսքով՝ հարվածները հասցվել են «Zu El-Fikar» և «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռներով:
Հութիների ռազմական խոսնակն ընդգծել է, որ վերջին օրերի պատասխան գործողությունների և դիմակայության արդյունքներից մեկը դեպի Կարմիր ծովի հարավ հակառակորդի ռազմանավերի առաջխաղացման, ինչպես նաև ծովից օդային հարվածների և ռմբակոծության միջոցով հարձակումների ընդլայնման փորձերի խափանումն է։
Բացի այդ, նրա խոսքով, Եմենի զինված ուժերը Կարմիր ծովում նոր հարված են հասցրել ամերիկյան «Harry Truman» ավիակիրին։