երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Եմենի հութիները հայտարարել են ամերիկյան ավիակրի վրա հարձակվելու մասին

Եմենի հութիները հայտարարել են ամերիկյան ավիակրի վրա հարձակվելու մասին

Եմենի ընդդիմադիր «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Կարմիր ծովում նավերի, այդ թվում՝ ամերիկյան USS Harry Truman ավիակրի վրա հարձակումների մասին։ 

Al Masirah հեռուստաալիքի եթերում hութիների խոսնակ Յահյա Սարիան, մասնավորապես, ասել է. 
«Հրթիռային ուժերը, օդային ուժերը և անօդաչու համակարգերի ուժերը մի քանի ժամ շարունակ ռազմածովային ուժերի հետ միասին բախումներ են ունեցել Կարմիր ծովի հյուսիսում գտնվող ռազմանավերի հետ»:

Նրա խոսքով՝ հարվածները հասցվել են թևավոր հրթիռներով և անօդաչու սարքերով։

Շարժումը վերջին անգամ հայտարարել է, որ հարվածել է USS Harry Truman ավիակրին ապրիլի 5-ին: Ըստ հութիների ներկայացուցչի՝ հարձակման են ենթարկվել նաև Իսրայելի տարածքում գտնվող ռազմական օբյեկտները: ԱՄՆ-ն և Իսրայելը դեռ չեն մեկնաբանել հարվածները։

  • Կիսվել: