ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Էմանուել Մակրոնը մեկնել է Լիբանան՝ օգնելու արագացնել կառավարության ձևավորումը․ Reuters

Էմանուել Մակրոնը մեկնել է Լիբանան՝ օգնելու արագացնել կառավարության ձևավորումը․ Reuters

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2020 թվականից ի վեր առաջին անգամ մեկնել է Լիբանան՝ օգնելու արագացնել կառավարության ձևավորումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ 2024 թվականի նոյեմբերին՝ Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև հաստատված զինադադարից հետո, Փարիզը ամերիկացի և սաուդյան իր գործընկերների հետ առանցքային դեր է խաղում Լիբանանի կառավարության ձևավորման գործում:

«Երեք ամսում մենք օգնեցինք Լիբանանին էսկալացիայից անցնել վերականգնման և բացել հույսի նոր էջ: Ժողովրդական աջակցությամբ, ներքին լայն կոնսենսուսով և միջազգային աջակցությամբ լիբանանյան նոր գործադիրը կարող է վճռականորեն գործել՝ վերականգնելու պետական ինքնիշխանությունը և վերակառուցել Լիբանանը»,- ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

Լրատվամիջոցների հաղորդմամբ նա Մակրոնի հետ կլինի Լիբանանում։

  • Կիսվել: