ԵՄ-ը նախատեսում է ակտիվացնել համագործակցությունը Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ. Կոս
Եվրամիությունը նախատեսում է ակտիվացնել համագործակցությունը Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ՝ Սև ծովի և Կենտրոնական Ասիայի հետ տրանսպորտային ու էներգետիկ կապի զարգացման նոր ռազմավարության շրջանակներում։
Այս մասին հայտարարել է եվրահանձնակատար Մարտա Կոսը Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ։
Նրա խոսքով՝ ռազմավարության հիմնական տարրը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կայուն առևտրային և լոգիստիկ ուղիների զարգացումն է։
Նա ընդգծել է, որ նոր ուղիների անհրաժեշտությունը մեծացել է ավանդական ուղիների անկայունության ֆոնին. հյուսիսային առևտրային ուղիները խափանվել են Ռուսաստանի կողմից, մինչդեռ հարավային ուղիները ճնշման տակ են Իրանի հակամարտության պատճառով։


