ԵՄ-ը հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը կարող է ընդունել մինչև հունիսի վերջ. Եվրախորհրդարանի պատգամավոր
Եվրամիությունը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ՝ ԵՄ խորհրդում Կիպրոսի նախագահության ավարտի ժամկետին: Այս մասին Իզվեստիային հայտնել է իշխող Եվրոպական ժողովրդական կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Թոմաշ Զդեխովսկին։
Նա, մասնավորապես, նշել է. «Ժամկետները կախված կլինեն անդամ պետությունների միջև քաղաքական կոնսենսուսից։ Պատժամիջոցների փաթեթները պահանջում են միաձայնություն, իսկ բանակցությունները կարող են բարդ լինել։ Չնայած Ռուսաստանի վրա ճնշում գործադրելը շարունակելու քաղաքական կամքի առկայության՝, ես զգուշությամբ կվերաբերվեի խիստ ժամկետներ սահմանելուն։ Ընդունումը հնարավոր է խորհրդի ներկայիս նախագահի լիազորությունների ավարտին, բայց դա երաշխավորված չէ»:
Պաշտոնյայի խոսքով՝ պատժամիջոցների 21-րդ փաթեթը, ամենայն հավանականությամբ, ուղղված կլինի առկա բացերի վերացմանը, կիրարկման պրակտիկայի խստացմանը և կթիրախավորի այն ոլորտները, որոնք դեռևս Ռուսաստանին զգալի եկամուտ են բերում։


